{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F11-StZ1xzgZ","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#11 Երիտասարդությունը լավագույն շրջանն է սիրահարվելու ֆիզիկային","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/92c21476-943d-45c0-b215-b37e40f0ec3c/episode-11.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/dba864a6-c75f-4b39-a996-d18babc01154\" height=\"200\" width=\"100%\" title=\"#11 Երիտասարդությունը լավագույն շրջանն է սիրահարվելու ֆիզիկային\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդի» այս էպիզոդում «Ալիխանյանի անվան լաբորատորիայի» (Ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն, միջուկային ֆիզիկայի պրոֆեսոր, ԱՄՆ-ի «Նոտեր Դամ» համալսարանի դասախոս Անի Ապրահամյանի հետ խոսել ենք ոչ միայն ֆիզիկայի, այլ նաև գիտության՝ երկրին ծառայեցնելու, բիզնես նախագծերին օգնելու, ՏՏ ոլորտի հետ համագործակցելու մասին: Լիբանանում դպրոց հաճախելու տարիներին տիկին Ապրահամյանը ևս բախվում էր կարծիքին, թե բնագիտական առարկաները ձանձրալի ու բարդ են: Բայց նա վստահ է, որ երիտասարդությունը  լավագույն ժամանակն է սիրահարվելու ֆիզիկային, հետաքրքրվելու, ուսումնասիրելու, պրպտելու ու ստեղծելու նորը:  \n\nԳիտության մեջ ներդրում կատարելը երբեք ռիսկային չի համարել, քանի որ գիտի, որ ներդրված գումարը ու ներուժը երկարաժամկետ հեռանկարում լրջագույն հաջողություններ կարող են բերել երկրին: Հայաստանը ունի հնարավորություն և պետք է դառնա տարածաշրջանի գիտական կենտրոն, որովհետև մեր զարգացման ճանապարհը գիտության ու կրթության միջոցով է:  Պատերազմի ժամանակ մենք տեսանք ու մեր մաշկի վրա զգացինք գիտության ոլորտի հետ կապված բացթողումներն ու խնդիրները, հետևաբար պիտի հարյուրապատիկ ջանք ներդնել այս ոլորտի զարգացման համար:\n\nՖիզիկայի ինստիտուտի տարածքում շուտով դպրոցականների ու երտիասարդների համար իր դռներն է բացելու գիտական թանգարանը, որտեղ հնարավոր կլինի իսկապես «շոշափել» ֆիզիկան, հարցեր տալ, սպառել հետաքրքրասիրությունն ու լցվել նոր գաղափարներով: Անի Ապրահամյանն ասում է,որ գիտության հետ կապված մեր խնդիրներից առաջնայինն է ապացուցել երիտասարդին, որ այս ոլորտն ապագա ունի, այն հեռանկարային է ու եկամտաբեր: Գիտությունը թրենդային է ու աշխարհում այո՛, կան հարուստ գիտնականներ:\n\n Գիտությունը երիտասարդ տարիքից սիրելու ևս մեկ հնարավորություն է «Այբ» կրթական հիմնադրամի «ԲՈՒՄ»՝ բնագիտության ուսանողական մրցաշարը, որը բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ուղղված ծրագիր է: "}