{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F12-Jm_FOmpW","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#12 Ռոբին ռոբոտը կոտրում է փոքր Հայաստանի մեծ բարդույթը","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/beaf5a41-b5e1-40a7-866c-3af2e31ce8bf/robin-the-robot.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/6b695fa4-272f-4a87-993e-a395bd6df7f0\" height=\"200\" width=\"100%\" title=\"#12 Ռոբին ռոբոտը կոտրում է փոքր Հայաստանի մեծ բարդույթը\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդի» այս էպիզոդում զրուցել ենք ռոբոտների մասին: Աշխարհում արդեն հայտնի Ռոբին ռոբոտի ստեղծող Կարեն Խաչիկյանը վստահ է, որ գիտությունն ու ստարթափերը պետք է ձեռք ձեռքի տված առաջ գնան: Սթարթափ ընկերությունները ներդրումներ են բերում Հայաստան, նպաստում մեր երկրի տնտեսության զարգացմանը, վերջիններիս աշխատակիցները բարձր հարկեր են մուծում, չափազանց լուրջ ներդրողներ են գալիս մեր երկիր, ինչն ահռելի օգուտ կարող է բերել Հայաստանին:\n\n Փոքր ռեսուսրներով երկրի համար գիտությունը լրջագույն դեր ունի: Գիտությամբ զբաղվելը միայն հետազոտական աշախտանքները չեն, այլ նորարարական համակարգերի ներդրումը բոլոր ոլորտներում, ինչը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը: \n\n«Էքսպեր Թեքնոլոջի» ընկերության հիմնադիրն ասում է, որ իրենք մրցում են ամենահեղինակավոր ընկերությունների հետ ու դա կարևոր է, քանի որ այդպես նրանք փոխում են կարծրացած մտածելակեպրը,  թե փոքր երկրից անհնար է հաջողությունների հասնել: Կարենը գտնում է, որ պիտի սահմանել բարձր նշաձող, շատ դեպքերում ամեն ինչ պիտի քանդել , նորից սարքել, վերափոխել ամբողջությամբ: Գիտնականներին պետք է հնարավորություն տալ տպագրել իրենց աշխատանքները արտասահմանյան գիտական ամսագրերում, շփումներ ստեղծել այնտեղի գիտական համայնքների հետ: \n\nԿարենն ասում է՝մենք պետք է տխուր լինենք, եթե մի օր ավել բան չենք սովորել: \n\n«Երբ անգամ Ռոբինը միայն գաղափար էր, մեկ է, ես հավատում էի, որ մեծ բաների էի հասնելու ու փոքր երկրից լինելը ոչ մի կերպ նրան չէր խանգարում: Չպետք է վախենալ մեծ երազանքներից: Մենք հանդիպում էինք օրը 20 ներդրողների ու բոլորն ասում էին չէ, բայց մենք ինքներս երբեք չէ չենք ասել մեր երազանքին: Եթե մենք ուզում են ինչ-որ բաներ, որ երբեք չենք ունեցել, ուրեմն պիտի անենք բաներ, որ երբեք չենք արել»:\n\nԱյսօր կարևորելով տեխնոլոգիական կրթությունը՝ մենք նպաստում ենք լիքը Ռոբինների ստեղծման։ "}