{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F14-a4sAuHeO","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#14 Արի թռչենք տիեզերք","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/c2557e7f-2543-4b8e-9e41-c39351a16c1c/episode-14.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/2cdfa962-b31f-47dd-abf7-b91170313af6\" height=\"200\" width=\"100%\" title=\"#14 Արի թռչենք տիեզերք\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"Բազումք տիեզերական լաբորատորիայի երիտասարդ համահիմնադիր Վաչիկ Խաչատրյանի հետ հանդիպում ենք հենց լաբում, որտեղ լիքը անհասկանալի առարկաներ կան դրված: Կատակում ենք՝ տիեզերական էպիզոդ ենք պատրաստում, բայց Վաչիկը մեծ երազանքներ ունի իր թիմի հետ, հետևաբար տիեզերք հասնելը նրա համար բոլորովին էլ ծիծաղելի չէ: Լաբորատորիայում տարբեր հետազոտություններ են իրականացնում, հետո անցնում գործողությունների: \n\nԵրեխաների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրությունը զարգացնելու համար էլ հիմնել են spaceshop42 գիտական խաղալիքների խանութը, որտեղ և՛ խաղալիք են վաճառում, և՛ բլոգ վարում: Գիտությունն այս կայքում վեհ լինելով հանդերձ՝ մատչելի է ու անպատմելի հետաքրքիր: Վաչիկն ասում է, որ մենք իսկապես խնդիր ունենք գիտությունն իջեցնել երկնքից ու հավասարեցնել մարդկանց, ցույց տալ, որ մեր ամբողջ կենցաղն է հիմնված գիտական հնարքների վրա: Ժխտում է այն, որ պետությունից անդադար պետք է պահանջել, որովհետև կարծում է, որ այո', պետությունը թեև պարտավոր է նշաձող սահմանել, պատվիրակել որևէ բան, բայց անհատներն էլ պետք է խնդիրներ գտնեն, լուծումներ առաջարկեն: \n\nՀայաստանը երբեք չպետք է լոկալ մակարդակում գիտական փոփոխություններ անելու մասին մտածի: Մեր գիտական անցյալի ժառանգությունն ու այսօրվա գիտնականների ներուժը համադրելով, համագործակցելով սթարթափերի հետ, կարող ենք տիեզերական փոփոխություններ անել: Ուսանողը, որ որոշել է սովորել ֆիզիկայի կամ քիմիայի, որևէ այլ գիտական ճյուղի ֆակուլտետում, պետք է իմանա, որ գիտությունը փող է բերում թե՛ իրեն, թե՛ պետությանը:\n"}