{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F15-cfaAeVMP","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#15 Կրթության = հնարավորություններ բոլորի համար","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/ebb4dfb8-5289-49b2-8165-0f9efb87e38b/episode-15.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/8528e72b-472d-4665-946c-0f9697499f1a\" height=\"200\" width=\"100%\" title=\"#15 Կրթության = հնարավորություններ բոլորի համար\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"Չկա ճանաչողական կարողությունների տարբերություն աղջիկների ու տղաների միջև, բայց կան այլ տարբերություններ՝ նախապատվություն, առաջադիմություն և այլն: Այս կամ այն առարկային նախապատվություն տալը կարող է կախված լինել դասագրքերից, ուսուցչի մոտեցումից, ուսուցման մեթոդից:\n\nԼեզվի և հաղորդակցության մասնագետ Անի Կոջոյանն ասում է, որ շատ հետազատություններ կան այն մասին, որ ուսուցիչների մեծ մասը, հաճախ ոչ գիտակցաբար, տարբերակված մոտեցում է ցուցաբերում աղջիկ և տղա աշակերտների կամ ուսանողների հանդեպ: Այսպիսի հետազոտություն արվել է նաև Հայաստանում: 2016 թվականին հայտնի հետազատող  Սիլովան Հայաստանի մնակավարժների շրջանում հետազոտություն է իրականացրել՝ հարցերի միջոցով տրամաբանական արդյունք ստանալով, թե արյդո՞ք ուսուցիչներն ունեն կանխակալ վերաբերմունք աղջիկների ու տղաների հանդեպ: \n\nԿրթական հավասար հնարավորություն և ներառում բոլորովին չի նշանակում, որ բոլորին նույն քաջալերանքի խոսքերը պետք է ասենք հավասարաչափ: Այդ ամենը նշանակում է, որ անհատի կարողությունների ու ընկալումների վրա պետք է շեշտ դնել, ինչն էլ ենթադրում է, որ ուսուցչի, կրթական համակարգի, ուսուցման մեթոդի վերաբերմունքը չպետք է պայմանավորված լինի սեռով:\n\nԿրթությունը պետք է լինի հաղորդակցահեն, այսինքն, ուսուցիչը պետք է քննարկի, վերլուծի, ուղղորդի աշակերտներին, ու միայն դրանից հետո մտքերի փոխանակումից տեղի կունենա զարգացում: Այս էպիզոդում խոսել ենք նաև ներառական կրթությունից: Արդյո՞ք ներառականություն ասելով՝ հասկանում ենք միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց ընգդրկում կրթական գործընթացում: Ոչ, ներառական կրթություն նշանակում է բոլորի ընդրգկում կրթության մեջ, հավասար մասնակցային հնարավորություններ բոլորի համար: Օրենքի տեսանկյունից բոլոր աշակերտները հավասար են, բայց արդյո՞ք հավասար են մեր կրթական մեթոդները, ուսուցման ձևը, վերաբերմունքը և այլն:"}