{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F16-WPLCCQTx","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#16 Գունավո՞ր, թե հավասար կրթություն. ամերիկացի ուսուցիչը` կրթական խնդիրների մասին","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/f217a1a7-d856-47b4-b776-f1e126bd7eaa/podcast-16.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/3718b1ac-07de-43d4-96f9-99e3167f0512\" height=\"200\" width=\"100%\" title=\"#16 Գունավո՞ր, թե հավասար կրթություն. ամերիկացի ուսուցիչը` կրթական խնդիրների մասին\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Կալամազու քաղաքի դպրոցներից մեկում 32 տարի ուսուցիչ աշխատելուց հետո երաժիշտ Գրեգ Գրեյսն այս տարի թոշակի է անցել: Մենք նրա հետ խոսել ենք ամերիկյան դպրոցական կրթության մարտահրավերներից, խնդիրներից ու բացերից: Թվում է, թե մի երկրում, որտեղ գտնվում են աշխարհի ամենահայտնի համալսարանների մեծ մասը, դպրոցական կրթությունը պետք է ևս բարձր մակարդակի վրա լինի, բայց ուսուցիչների աշխատավարձից սկսած մինչև հաղորդակցահեն, ներառական կրթություն, առկա են խորը արմատներ ունեցող խնդիրներ: \n\nԱմերիկյան ֆիլմերում տեսած սևամորթների ու սպիտակամորթների հրաշալի հարաբերությունների մասին կադրերը տեղ-տեղ անհետանում են, երբ տեսնում ես, թե ինչ խտրականություն կա դպրոցներում: Գրեգն ասում է, որ սեգրեգացիայի առաջին ակնհայտ ապացույցն այն է, որ սևամորթները, որոնք ապրում են քաղաքի հստակ թաղամասերում, գալիս են դպրոց՝ տիրապետելով մի անգլերենի, որն անհասկանալի է: Դա լրիվ այլ անգլերեն է: \n\nԱշակերտներից շատերը սոցիալական չափազանց ծանր պայմաններում են ապրում, ստիպված են լինում հոգ տանել մեծ ընտանիքի կարիքները, ու եթե այդ երեխան՝ ունենալով նման ծանրություն իր ուսերին, գալիս է դպրոց, արդեն հաջողություն է: Ուսուցիչը պետք է օգնի նրան և՛ ձախողվել, և՛ վեր կենալ, բայց հաճախ կրթական համակարգի սահմանված չափանիշները խանգարում են նրան: \n\nԿրթության գույների, կրթությանը սիրահարվելու մասին պատմում է Գրեգ Գրեյսը:"}