{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F21-XAaw8RPg","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#21 | 21-րդ դարի պոեզիան մտածող է,  այն «ես»-ի մասին է","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/3738d23e-1132-467c-b8e9-19ce90e74adb/episode-21.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/9fc687c9-eaeb-4bd4-8fc2-aaeeab2afed9\" height=\"200\" width=\"100%\" title=\"#21 | 21-րդ դարի պոեզիան մտածող է,  այն «ես»-ի մասին է\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"Բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը տարիներ առաջ ներկայանում էր որպես բանաստեղծ, հետո «ուհի» վերջավորությանը սկսեց հատուկ ուշադրություն դարձնել՝ հասկանալով, որ հաճախ կին լինելը կասկածի տակ է դնում տվյալ մասնագիտության մեջ լավագույնը լինելը կամ դրան ձգտելը:\n\nԴպրոցական դասագրքերում հայ կին գրողների դերը ևս ներկայացված չէ այնպես, ինչպես կուզենար: Փորձեք հիշել, թե ձեր դպրոցական տարիներին քանի բանաստեղծուհու էիք անդրադառնում ու երևի թե կմտաբերեք միայն Սիլվա Կապուտիկյանին, այնինչ հայ գրականությունը կին գրողներ ունի, որոնց գործերի հիման վրա անգամ կարելի է ֆիլմեր, ինչու ոչ՝ սերիալներ նկարահանել: \n\n21-րդ դարի բանաստեղծությունը դադարել է լինել լոկ սիրուն տեքստ. այն երբեմն ըմբոստ է, մտածող, վերլուծող, սոցիալական խնդիրներ բարձրաձայնող: Հասմիկը կարծում է, որ պոեզիան ես-ի մասին է, այն խիստ անձնական պատմություն է, որ հետո կարդացվում է, հուզում մյուսներին ու իր մեջ սկսում միավորել լիքը այլ ես-եր ու նրանց խնդիրները, հույզերը: \n\nՀասմիկի հետ զրուցել ենք այն մասին, թե ի՞նչ պետք է անել, որ երեխաները՝ անկախ դասագրքային պահանջներից ու մեթոդաբանությունից, սիրահարվեն պոեզիային, չդիտարկեն այն իբրև ձանձրալի ու տհաճ մի բան, որը պետք է լինի վեհ, պաթետիկ ու որն անպայման պետք է անգիր սովորել, այլապես էլ ի՜նչ պոեզիա: "}