{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F23-RcIC0pIy","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#23 Վերապատրաստումը «նոր ուսուցիչ» կերտելու միջոց ","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/3751c66b-e61e-42b2-bf9e-33f82366a24e/episode-23.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/cf5bd4cf-9250-48f1-b160-4386d34b60f0\" height=\"200\" width=\"100%\" title=\"#23 Վերապատրաստումը «նոր ուսուցիչ» կերտելու միջոց \" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդի» այս թողարկումը նվիրված է ուսուցիչների վերապատրաստումներին, որոնք վերաբերում են ոչ միայն մանկավարժներին, այլ նաև՝ ծնողներին, աշակերտներին, բոլորիս, քանի որ կուռ և բարձր մակարդակի կրթական համակարգ ունենալու համար պատասխանատու ենք բոլորս: Մեզնից ամեն մեկն է պատասխանատու համագործակցել հանուն ուժեղ պետության, իսկ ժամանակակից աշխարհում պետության ամուր հենքը կրթությունն է, որից էլ բխում են հաջողությունները կամ ձախողումները:\n\n«Այբ» կրթական հիմնադրամի «Այբ» ակադեմիայի ղեկավար Անահիտ Հովհաննիսյանի հետ քննարկել ենք ՀՀ կրթական նոր չափորոշիչներում տեղ գտած մի շարք հարցեր՝ ուսուցիչների վերապատրաստում, խմբային աշխատանք,  նախագծային ուսումնառություն և ձևավորող գնահատման համակարգ, ուսուցիչների կողմից կատարվող պարտադիր հետազոտական աշխատանքներ և այլն: «Այբ» դպրոցը, որպես վերապատրաստող կառույց, հիմնվում է սեփական փորձի վրա՝ քաջալերելով հանրակրթական դպրոցների ուսուցիչներին դասավանդման նոր մեթոդներ կիրառել ու հասնել առավելագույն արդյունքի և աշակերտների հետ արդյունավետ համագործակցության:\n\nՈրպես գործող մասնագետ, Անահիտ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ հնարավոր է բոլոր աշակերտներին խմբային աշխատանքի միջոցով ներգրավել դասին՝ առանց լրացուցիչ բեռ վերցնելու: Ուսուցչի համար խմբային աշխատանքը և՛ հնարավորություն է բացահայտել բոլոր աշակերտների ունակություններն ու ծանոթանալ նրանց կարծիքներին, և՛ միջոց՝ տալ երեխաներին համագործակցելու հմտություններ:\n\nԱյս թողարկման մեջ կրթական մարտահրավերներն են, դրանց հետևանքները, դասավանդման ժամանակակից մեթոդներն ու հաղորդակցահեն կրթություն ունենալու տեսլականը: Ամեն ինչ սկսվում է կրթությունից ու ցավոք, նաև դրա բացակայությունից: "}