{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F25-_Y4n7HIJ","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#25 Թարգմանությունը չպետք է հարմարվի միջինից ցածր ընթերցողի ճաշակին","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/4684b114-1e91-4cfa-9ced-a66267af4a1d/episode-25.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/2747d883-a856-43fc-a539-de864cd31e43\" height=\"200\" width=\"100%\" title=\"#25 Թարգմանությունը չպետք է հարմարվի միջինից ցածր ընթերցողի ճաշակին\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"Հոկտեմբեր ամիսը նշանավորում է «Սուրբ Թարգմանչաց տոն»-ը, ու սա ևս մեկ հնարավորություն է համախմբել կրթությամբ հետաքրքված և մտահոգ մարդկանց:  «Այբ» կրթական հիմնադրամը, լինելով թարգմանչության շարժման կրող, առաջնորդվելով Հայաստանում կրթության բարձր նշաձող սահմանելու գաղափարով, նոր և առանցքային բովանդակություն և մոտեցում է բերում ժամանակակից դպրության մեջ: Սա է պատճառը, որ կարևորելով հայերեն բարձր որակի թարգմանություններն ու դրանց հանրայնացումը, «Այբփոդ»-ի այս էպիզոդում զրուցում ենք ԵՊՀ պրոֆեսոր, «Զանգակ» հրատարակչության մանկական գրականության խմբագիր Ալվարդ Ջիվանյանի հետ:\n\nԱշխարհահռչակ մանկական գրականության բեսթսելեր «Հարի Փոթեր»-ի հայերեն թարգմանության հեղինակը երբեք չի հարմարեցնում տեքստը միջին կամ միջինից ցածր ընթերցողի ճաշակին և ունակություններին, քանի որ վստահ է, որ թարգմանության միջոցով ընթերցողը կրթվում է: «Համացանցային սերունդ»-ը մի փոքր ծուլանում է, գնում է դյուրին ու պարզ տեքստերի հետևից՝ դրա տակ քողարկելով լեզվի պակաս իմացությունը, բայց ո՞վ ասաց, որ նեղ բառապաշարով լեզուն է ժամանակակից լեզուն: Թարգմանչի խնդիրն է կատարել բնական, տվյալ լեզվի հետ ներդաշնակ թարգմանություն, բայց եթե դիտարկենք այն անգլալեզու գրականության նմուշները, որ թարգմանում է Ջիվանյանը, ապա դրանք հագեցած են դժվարամարս բառերով, հետևաբար ընթերցողը պետք է պատրաստակամ լինի կարդալ ու սովորել նոր բառեր:\n\nՍլենգով գրված անգլերեն տեքստը սլենգային հայերենով թարգմանելը մեղանչանք չէ մեր լեզվի դեմ, այլ ճիշտ և դիպուկ թարգմանություն: Միշտ պետք է հաշվի առնել ընթերցողի կարծիքը, մոտեցումները, իսկ դրա համար համացանցը լավագույն հարթակն է կապ պահպանելու ու ականջալուր լինելու կարդացողին: Թարգմանությունը տվյալ գործի վերաստեղծումն է, հետևաբար թարգմանելիս պետք է ոչ միայն լավ տիրապետել և՛ բնագրի լեզվին, և՛ թիրախ լեզվին, այլ նաև մշակույթին, մտածողությանը և այլն: "}