{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F27-mhyiZ4Yl","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#27 Բարեգործություն անելու համար պետք է եսասեր լինել","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/7bae2e38-ea25-42a8-a7f1-9a02c3180f8f/episode-27.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/378c479e-547c-4901-b4ed-16ed87de0ce6\" height=\"200\" width=\"100%\" title=\"#27 Բարեգործություն անելու համար պետք է եսասեր լինել\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"Բարերգոծության համաշխարհային ինդեքսի 2021 թվականի հաշվետվության հրապարակմանը զուգահեռ «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման մասնագետ Շարմաղ Սաքունցը և «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը քննարկում են բարեգործության թեման կրթական և առողջապահական ոլորտներում: \n\nԿամավորությունն անգամ ինդեքսում է ամրագրված որպես բարեգործության կարևոր ցուցիչ: Հայաստանում վերջին տարիներին է միայն կամավորության մշակույթը դանդաղ զարգանում: Որքան էլ, որ հայերը բավական պատրաստակամ են թե՛ տեղացիների, թե՛ օտարազգիներին օգնել, ամեն դեպքում կամավորություն անելու համար հստակ մեխանիզմներ են պետք պետության կողմից: \n\nԿրթական ոլորտում բարեգործների գտնելը բավական բարդ է, որովհետև եթե առողջապահության մեջ մարդիկ գիտակցում են հրատապության խնդիրը ու արագ արձագանքում, քանի որ վտանգի տակ է որևէ մեկի կյանքը, ապա կրթությունը երկարաժամկետ հեռանկարում է միայն արդյունք տալիս, հետևաբար միշտ չէ, որ այս ոլորտի համար իրականացվող դրամահավաքները արագ արձագանք են գտնում հանրության շրջանում: \n\nՇարմաղն ու Արմենը նշում են, որ որքան կարևոր է միմյանց մասին հոգ տանելը, այնքան էլ կարևոր և ինքնաբավություն պատճառող զգացում է անծանոթների մասին հոգ տանելը: Բարեգործություն անելու համար պետք է եսասեր լինել, քանի որ երբ ինքդ քեզ շատ ես սիրում, ուզում ես հպարտանալ քեզնով, տալու և դրա դիմաց ստանալու ցանկություն է առաջանում: \n\nԲարեգործություն անելու համար ո՛չ պատերազմ է պետք, ո՛չ Քովիդ, ո՛չ էլ այլ արտակարգ իրավիճակ. պարզապես մի քիչ եսասե՛ր գտնվեք:"}