{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F28-MQT4i540","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#28 Հայերենը միշտ «թրենդային» է ","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/5bf37393-f4a3-4218-a07a-6ac6d36e684a/episode-28-1.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/859e95bb-2e2b-461c-88b3-27beb0392c68\" height=\"200\" width=\"100%\" title=\"#28 Հայերենը միշտ «թրենդային» է \" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"Լեզուն ազգային ինքնաճանաչման կարևոր բաղադրիչ է: Սա բնավ չի նշանակում, որ հայերեն չիմացող մեր հայրենակիցները հայեր չեն, սակայն մեր լեզուն յուրատեսակ կամուրջ է ոչ միայն շփման տեսանկյունից, այլև մշակույթի, գրականության, պատմական ժառանգության հետ առնչվելու: ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն առօրյայում հանդիպող լեզվական սխալների հանդեպ ներողամիտ է, բայց երբ խոսքը գրականության, մեդիայի, պաշտոնական և այլ կարևոր ոլորտներում առկա սխալների մասին է, հանդիմանում է: \n\nՀայերենի նկատմամբ ոտնձգություն է լեզվի պերճանքը չնկատելն ու արհամարհական վերաբերմունքը, որ հաճախ կա հասարակության մեջ: Օտարածին բառեր օգտագործելը աշխարհի վերջը չէ, սակայն որքան թրենդային է դրանց կիրառումը, այնքան թրենդային կարելի է դարձնել հայերեն համարժեքների օգտագործումը: \n\n Համացանցն, ինչ խոսք, այդ ոտնձգության վատագույն դրսևորումն է, որովհետև չիմացությունը բերում է հայատառ խոսքի բացակայության, ու դրան փոխարինում է զավեշտալի լատինատառ հայերենը: Բայց խնդիրն ավելի խորքային է, քան մեր ամենօրյա խոսակցություններում առկա թերությունները: Եթե հայերենը չլինի, մենք կկորցնենք վերը թվարկած ամեն բան, քանի որ մեր լեզվի միջոցով ենք հաղորդակցվում այդ ամենին, այնպես որ, պետք է հետևողական լինենք, փայփայենք մեր լեզուն: \n\nՀայերենը՝ ազգային ինքնության կարևոր մասնիկ լինելու, լեզվամտածողության, համացանցի՝ գրավոր ու բանավոր խոսքի վրա ունեցած ազդեցության, ա-յախոսության մասին է այս զրույցը:"}