{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F29-lESniu5D","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#29 Վիզուալ աղտոտվածություն, ռուսերեն՝ առանց հայերենի, ոտնահարված մշակութային ժառանգություն","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/ead91dce-54c9-4166-9c28-b3437986df8c/episode-29.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/51218e1c-be57-4e16-9692-8379c46edda5\" height=\"200\" width=\"100%\" title=\"#29 Վիզուալ աղտոտվածություն, ռուսերեն՝ առանց հայերենի, ոտնահարված մշակութային ժառանգություն\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-յի հիմնադիր, բանասիրական գիտությունների թեկնածու Տիգրան Ամիրյանը նշում է, որ իրազեկվածության պակասը մշակութային իրավունքների տեսանկյունից բերում է հետևանքների ինչպես անհատական, այնպես էլ ժողովրդական մակարդակում: Այն, ինչ կատարվում է այսօր հայկական բնակավայրերում, որոնք գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, մշակութային իրավունքի կոպիտ ոտնահարում է: Սրանով պետք է զբաղվեն և՛ պատկան մարմինները, և՛ տարատեսակ մշակութային կառույցներ, և՛ մենք՝ անհատներս: \n\nԱնդրադառնում է նաև անհատի մշակութային իրավունքների խախտմանը և օրինակ բերում. Հայաստանում բնակություն հաստատած ռուսները, որոնց մեծ մասն իսկապես առաջադեմ մարդիկ են, գուցե ոչ դիտավորյալ, բայց խախտում են մեր երկրում գործող լեզվի մասին օրենքը: Միջոցառումներ կան, որոնց ընթացքում տարբեր ռուսական տաղավարներում ամեն բան ռուսերեն է՝ առանց հայերեն թարգմանության, ինչը լեզվի մասին օրենքի խախտում է: \n\nՏիգրանը խոսում է մի տերմինի մասին, որը կոչվում է «վիզուալ աղտոտվածություն», երբ քաղաքը կամ տարածքը տարատեսակ պաստառներով է պատվում առանց հաշվի առնելու, թե որքանով է դա ազդում քաղաքի դիմագծին: Տարբեր պաստառներ, որոնք հայտնվում են  շինությունների վրա հաճախ օտար լեզվով հայերեն տառերով են գրված, գույների համադրությունը պահպանված չէ, շենքերի ճակատային մասում՝ ֆասադների վրա են փակցվում և հետո անհայտ է, թե ինչ տեղի ունեցավ դրանց հետ և այլն: \n\nԻմացե՛ք ձեր մշակութային իրավունքները: "}