{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F31-oPz_PVs9","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#31 Զիլ զրույց. Պետության կարևոր հարցերը՝ 5-րդ և 8-րդ դասարանի աշակերտներից","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/21aae1ad-47e3-4070-a8ac-e9b10c27f95a/aybpod-31.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/7e09dd72-464b-450b-869b-01e1936dd82f\" height=\"200\" width=\"100%\" title=\"#31 Զիլ զրույց. Պետության կարևոր հարցերը՝ 5-րդ և 8-րդ դասարանի աշակերտներից\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"Հինգերորդ դասարանում սովորող Գայանե Ավետիսյանը և ութերորդ դասարանցի Սամվել Խաչատրյանը «Այբփոդ»-ի «Զիլ զրույց» շարքի սկզբում քննարկում եմ «թեթև» հարցեր՝ պատմելով իրենց սիրած գրքերի, կարդալու նշանակության, ընթերցանության ազդեցության մասին: \n\nՀետո գալիս են լուրջ խնդիրներն ու մարտահրավերները, և երեխաները առաջարկում են կրթության մեջ հստակ փոփոխություններ իրականացնել, որպեսզի իրենց սերունդը ավելի գրագետ, բանիմաց ու պիտանի դառնա:\n\nՍամվելն, օրինակ, կվերապատրաստեր ուսուցիչներին այնպես, որ իրենց գործի գիտակը լինեին, ռոբոտաշինության դասընթացները բոլոր հանրակրթական դպրոցներում կդարձներ պարտադիր: Իսկ Գայանեն հայագիտության դասընթացի զարգացմանը զարկ կտար, կօգներ երեխաներին հոգ տանել բնության մասին, արժևորել կրթությունը: Նկատել են, որ երբեմն մեր քաղաքացիները անպատասխանատու են երկրի, քաղաքի, գյուղի հանդեպ ու կարծում են, որ այդ ամենը սկսվում է կրթությունից: \n\nԵրեխաներն անդրադառնում են նաև դպրոցում գնահատման համակարգին, նշում, թե արդյո՞ք դպրոցականը կարիք ունի գնահատականի լավ սովորելու համար, արդյո՞ք ծնողներն իրենց հանդիմանում են, երբ ցածր գնահատական են ստանում: \n\nԵրկուսն էլ համոզված են, որ եթե մենք ուզում ենք ճանաչել մեր երկիրը, պետք է ոչ միայն շրջենք Հայաստանով, այլ նաև շատ կարդանք հանրագիտարաններ, համացանցից օգտվենք ու ինֆորմացիա ստանանք, քանի որ, ինչպես Սամվելն է ասում՝ եթե դու չճանաչես քո երկիրը, ուրեմն այն արդեն քոնը չէ: "}