{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F33-h6KdyaH_","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#33 Երբ «ընկեր ուսուցիչը»-ը դառնում է իսկական «ընկեր»","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/59d5de3e-e3bd-458c-945f-9b79f6981bc5/episode-33.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/e11ac6b0-434d-460d-8529-9ce316901072\" height=\"200\" width=\"100%\" title=\"#33 Երբ «ընկեր ուսուցիչը»-ը դառնում է իսկական «ընկեր»\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդ»-ի Զիլ զրույց շարքում այս անգամ կրթական համակարգի խնդիրներն ու մարտահրավերները քննարկում են անմիջապես «առաջին ձեռքից»: Կոտայքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հերմինե Աբրահամյանը և «Այբ» դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Վահրամ Սարգսյանը երիտասարդ մանկավարժական սերունդն են ներկայացնում՝ ժամանակակից մոտեցումն ու ավագ ընկերների հարուստ փորձը ծառայեցնելով «համացանցային սերնդի» պահանջներին: \n\nՈւսուցիչները քննարկում են, թե իրենց ուսումնառության տարիներից ի վեր ինչպե՞ս է փոխվել կրթողի դերը, արդյո՞ք ուսուցիչը սոսկ գիտելիք փոխանցող է, թե՞ ընկեր, ուղղորդող, որը մեկ քայլ առաջ է փորձում մտածել, իրականացնել համագործակցող կրթություն, հնարավորություն տալ աշակերտին որոշում կայացնել, ձախողվել ու բարձրանալ: \n\nՄասնագետները հատուկ տեղ են հատկանցում նախագծահեն կրթությանը, ու յուրաքանչյուրը ներկայացնում է իր հաջողված փորձի պատմությունը՝ ընթերցասերների ակումբի բացումից մինչև աշակերտներ, որոնք քարտեզագրումներ են անում: Անդրադառնում են նաև դասագրքերի անհրապույր լինելուն ու լուծումներ առաջարկում, փորձում հասկանալ՝ արդյո՞ք ուսուցչի աշխատավարձը միակ մոտիվացիան է պայծառ տրամադրությամբ դպրոց մտնելու և այլն: \n\nԱյս զրույցը երկու ուսուցիչների մասին չէ. այն համակարգային ու տեղային անդրադառնում է հստակ խնդիրների ու փորձում խնդիրները վերհանելով՝ առաջարկներ ներկայացնել, որ մենք ունենանք ուժեղ ուսուցիչ, ուժեղ աշակերտ և ուժեղ պետություն: "}