{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F34-EOPOkgr8","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#34 Շրջափակված կրթություն","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/9b26adeb-d0b7-4e0a-8517-40b3ca2ddbb4/aybpod-episode-34.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/70181696-4328-4218-a6eb-471802e706fb\" height=\"200\" width=\"100%\" title=\"#34 Շրջափակված կրթություն\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդ»-ի այս էպիզոդում Արցախի երկու դպրոցականներ՝ Ստեփանակերտում ապրող Բենիամին Հայրապետյանը և Մարտունիում բնակվող Լիլիթ Մնացականյանը պատմում են, թե ինչպես է կազմակերպվում իրենց կրթությունը շրջափակման պայմաններում: \n\nԱվագ դպրոցի աշակերտները նշում են, որ գազամատակարարման խաթարումներով պայմանավորված՝ ստիպված են լինում հարմարվել տվյալ շրջանին ու կրթությունը կազմակերպել այնպես, ինչպես թելադրում է օրը: Ոչ ֆորմալ պարապմունքներին չեն կարողանում մասնակցել պարտաճանաչ կերպով, քանի որ համացանցի խափանումները ազդում են հեռահար կրթության կազմակերպման վրա: \n\nՀայաստանի հետ ֆիզիկական կապի բացակայությունը լուրջ ազդեցություն է թողնում երեխաների կրթության վրա: Բենիամինը քիմիայի հանրապետական օլիմպիադային հավանաբար չի կարողանա մասնակցել, քանի որ այն տեղի է ունենալու մարտի 4-ին, իսկ Լիլիթը մտահոգված է միասնական քննություններով, քանի որ պատրաստվում է ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: \n\nԴպրոցականները նշում են, որ ինքնակրթովում են, փորձում իրար օգնել և շարունակում են ամուր մնալ՝ հուսալով, որ այս իրավիճակը շուտափույթ լուծում կստանա և իրենց կրթության բացթողումները հնարավոր կլինի լրացնել: \n\nԱրցախում ապրում է 30,000 երեխա, որից 20.000-ը զրկված է պատշաճ կրթություն ստանալու կայուն պայմաններից: Տարատեսակ խնդիրները՝ գազամատակարարման անջատումները, էլեկտրաէներգիայի խափանումները, համացանցի հետ կապված տատանումները, սննդի պակասը խոչընդոտում են որակյալ կրթություն ստանալու իրավունքը, իսկ ձգձգվող շրջափակումը՝ զրկում նրանց Հայաստանի հետ ֆիզիկական կապի հնարավորությունից:\n\nԷպիզոդը ձայնագրել ենք 2023 թվականի փետրվարի 28-ին:"}