{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F35-vs-gu7dU_M7","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#35 Արհեստական բանականություն VS Մաթեմատիկա ","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/a55ad594-2afb-42e5-ae59-c2eadb5d0cb0/episode-35.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/a8aedd77-0f6e-4e81-9c17-e7eae04d9709\" height=\"200\" width=\"100%\" title=\"#35 Արհեստական բանականություն VS Մաթեմատիկա \" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդ»-ի այս էպիզոդում անդրադառնում ենք մաթեմատիկային:\n\n«Այբ» դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, մաթեմատիկայի և ՏՏ առարկայախմբի ղեկավար Ալեքսան Մխիթարյանը, Վանանդի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Լևոն Բեժանյանը և աշակերտներ Նարեկ Դավթյանն ու Հասմիկ Մինասյանն անդրադառնում են մաթեմատիկային տարբեր անկյուններից՝ ընդ որում, ամեն մեկը իր սերնդին բնորոշ տրամաբանությամբ ու առանձնահատկությամբ:\n\nՓորձում ենք հասկանալ՝ ինչու՞ են դասագրքերում մաթեմատիկայի խնդիրները գրված ոչ պարզ, մատչելի լեզվով, արդյո՞ք կրթական նոր չափորոշիչներն ազդում են մեթոդաբանության և մոտեցման վրա այն պարագայում, երբ մաթեմատիկան հազարամյակներ շարունակ նույնն է մնացել:\n\nԵթե ուսուցիչները գտնում են, որ ինչքան էլ մաթեմատիկոս լինելը թրենդային մասնագիտություն չէ Հայաստանում, միևնույնն է, պետք են նվիրյալներ, որոնք կզբաղվեն գիտությամբ, ապա երիտասարդներն ավելի հակված են ընտրել այնպիսի մասնագիտություն, որը կապահովի ֆինանսական կայունություն:\n\nԱնդրադարձել ենք նաև արհեստական բանականության ստեղծմանն ու դրա հնարավոր ազդեցությանը մաթեմատիկայի վրա: Նարեկը կարծում է, որ արհեստական բանականությունը հաղթում է մաթեմատիկային,  Հասմիկը և ուսուցիչներն էլ համաձայնում են, սակայն պնդում, որ նախ, դա կտեսնենք երկարաժամկետ հեռանկարում, երկրորդ՝ այդ նույն արհեստական բանականությունը ստեղծվել է մաթեմատիկա իմացողների կողմից, դեռ չգիտենք՝ ով ում է հաղթում:\n\nՓիլիսոփայական մի հարց էլ վերջում՝ ինչու՞ իմանալ մաթեմատիկա, եթե գուգլն արդեն ամեն ինչ գիտի: Այս հարցում բոլոր համակարծիք են. մաթեմատիկան մարզում է միտքը, զարգացնում է տրամաբանությունը, սովորեցնում է պայքարել, հաղթահարել, այնպես որ, արագությունը, որ հաճախ մատնում է ալարկոտության, կարող է նոր սերնդի համար վատ հետևանքներ ունենալ:"}