{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F39-B5aY8Bhx","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#39 Առցանց կրթություն. մարտահրավերներ և հնարավորություններ ","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/41cf1418-ac08-4556-a129-536149f1f82b/episode-40.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/45c148b4-78b1-42dc-b8cb-9383b3506d80\" height=\"200\" width=\"100%\" title=\"#39 Առցանց կրթություն. մարտահրավերներ և հնարավորություններ \" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդ» փոդքաստի «Զիլ զրույց» շարքի այս թողարկման մեջ ԿՏԱԿ-ի (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն) հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանը և ԵՊՀ դասախոս, այժմ Ավստրիայի Գրացի համալսարանի հյուր-պրոֆեսոր Աննա Ալեքսանյանն անդրադառնում են Հայաստանում առցանց կրթության կազմակերպման մարտահրավերներին ու հնարավորություններին՝ օրինակներ ներկայացնելով իրենց փորձից:\n\n«Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ մի հետազոտություն էր իրականացրել, որը վերաբերում է առցանց կրթությանը, բացասական և դրական կողմերին, դասապրոցեսի փոխակերպմանը և այլն: Հետազատության մեջ կարևորվում է միջազգային փորձի ուսումնասիրությունը, սեփական փորձառության հետադարձ վերլուծությունը և ուսուցչական համայնքների գործարկումը:\n\nՈրպես գործող մանկավարժ և ադմինիստրատիվ աշխատող, որոնք անմիջական շփում ունեն շահառուների հետ, մեր խոսնակները վերլուծում են իրենց փորձառությունը, պատմում շահառուների արձագանքի մասին ու առաջարկում խնդիրներին լուծում գտնելու իրենց տարբերակները:\n\n«Զիլ զրույց»-ը լսելով՝ հնարավորություն կստանաք առավել պարզ ու մատչելի հասկանալու առցանց կրթության կազմակերպման խնդիրները մեր երկրում, պարզելու, թե այս ձևաչափը կիրառելիս արդյո՞ք հաշվի են առնվում մեր երկրի մշակութային առանձնահատկությունները, թե՞ այն համամարդկային է:\n\nԿրթության ոլորտի ներկայացուցիչները համակարծիք են, որ ուսուցչին անհրաժեշտ են մի շարք կարողություններ և հմտություններ առցանց կրթությունը հնարավորինս բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այս հարցը կարևոր է, քանի որ շատերն են մտածում, որ առցանց կրթությունը նույն դեմառդեմ կրթությունն է, որը կազմակերպվում է էկրանի առջև: Սակայն տարբեր երկրներ առցանց կրթությունը կազմակերպելիս այն ոչ թե փոխարկում են, այլ նորովի մշակում՝ հաշվի առնելով տարբեր լրջագույն հանգամանքներ:"}