{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F4-9Xuvi2sL","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#4 Մեղու. հայերենը բոլորի համար","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/b86b2650-1bb3-44fc-96b1-747c41da4803/6b72b39e-ffa9-467e-948c-359845cd4308.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/0a3881ed-af34-4af3-83a4-db2c860e9f7c\" height=\"200\" width=\"100%\" title=\"#4 Մեղու. հայերենը բոլորի համար\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"2014 թվականից «Այբ» կրթական հիմնադրամն անց է կացնում հայերենին նիվրված «Մեղու» մրցույթը:\nՏարբեր տարիների մրցույթի մասնակիցներ Սամվելն ու Սյուզաննան, սակայն, ասում են, որ այն միայն հայերենի մասին չէ, այլ տրամաբանական, հետաքրքրաշարժ առաջադրանքների մի փաթեթ: Մրցույթը ճիշտ հայերենի նման է՝ գրավիչ, բայց երբեմն իսկական գլուխկոտրուկ:\n\nՍամվելն ասում է, որ բոլոր առարկաները սիրում է ու կրթությունն իր համար պարզապես հաճույք է, քանի որ կրթվել նշանակում է կարևոր ներդրում կատարել ապագայի մեջ: Երբեք չի մտածել՝ «Մեղու» մրցույթում կհաղթի, թե՞ ոչ: Նրան գրավում է պարապելու, նոր գիտելիքներ ստանալու գործընթացը: \n\nՍյուզաննան ութ տարեկանից բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում ու ստիպված է ամեն օր պարապել և ժրաջան աշխատել՝ հանուն հայոց լեզվի պահպանման:Երբեմն ռուսերեն է մտածում, սակայն դպրոցական հետազոտությունները հայոց պատմության ու լեզվի մասին, ազգային պարի հաճախելն ու տանը հայերեն խոսելն օգնում են հաղթահարել լեզվական խոչընդոտներն ու հաջողություններ գրանցել «Մեղու» մրցույթում: \n\nՀայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նունե Ջավադյանն ասում է, որ «Մեղու» մրցույթին պատրաստվում են տարեսկզբից: Աշակերտները սկզբում նորարությունների հանդեպ կանխակալ վերաբերմունք ունեն, սակայն միասին ձեռնոց են նետում դժվարություններին ու ժիր մեղուների պես աշխատում հանուն «մայր մեղվի»՝ մայր լեզվի: \n\n«Մեղուն» միջոց է բացահայտելու մեր չնաշխարհիկ հայերենը: "}