{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F42-q54U2YhR","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#42 Կրթության հանրայնացման համար պետք է փիար","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/a15d552e-dab6-4c64-bb82-2fa32c6175e6/nona.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/98c9dd69-42f6-46ff-8604-ca637dc7368b\" height=\"200\" width=\"100%\" title=\"#42 Կրթության հանրայնացման համար պետք է փիար\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդ» փոդքաստի 42-րդ թողարկմանը ԵՊՀ «Հասարակայնության հետ կապեր» բակալավրիատի և մագիստրոսական ծրագրերի ղեկավար, դոցենտ Նվարդ Մելքոնյանն անդրադառնում է կրթության փիարին: \n\nԿրթությունը համընդհանուր երևույթ է, և ցանկացած պետություն հաջողելու համար պետք է ունենա ռազմավարություն: Սա նշանակում է, որ բոլոր ոլորտներն իրենց ջանքերը պետք է համախմբված ուղղեն դրա զարգացմանը, այլապես տարբեր հարթակներով ցուցադրվող սերիալները, որտեղ սովորելու ձգտում ունեցողը ներկայացվում է որպես «դոդիկ» կամ «ինժեներ բալա», շարունակելու են տանուլ տալ մի ամբողջ սերնդի կրթություն, վերջինս էլ անդադար պարտվելու է անորակությանը:  \n\n Կրթությունը միշտ ունեցել է հաղորդակցությունների կառավարման ու մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված լինելու՝ փիարի կարիք: Նվարդ Մելքոնյանը պնդում է, որ այն պետք է ներկայացնել ոչ միայն որպես արժեք, այլ նաև անդրադառնալ կրթության առանձին ինստիտուտներին:\n\nՄասնագիտական կողմնորոշումը դարձել է անհրաժեշտություն, որովհետև ժամանակակից սերունդը ծուլանում է սովորել, քանի որ նրա հետ չեն խոսում կրթության դերի և արժեքի մասին: Վերջին շրջանում հատկապես դեռահասները, տեսնելով տարբեր բլոգերների, որոնք նշում են, որ թողել են աշխատանքը, կիսատ են թողել կրթությունը և մեծ գումարներ են աշխատում, կրթությունը չեն դիտարկում որպես ֆունդամենտալ գործոն, որը կարող է նաև եկամտաբեր լինել:\n\nՆվարդ Մելքոնյանը կարծում է, որ այժմ նույնիսկ մասնագիտություններ կան, որոնք ունեն առանձին փիարի կարիք: Ովքե՞ր են հիմա ուզում դառնալ ուսուցիչներ՝ սակավաթիվ մարդիկ, հետևաբար պետք է ուսուցչի փիարով ևս զբաղվել:\n\nԱյդ թողարկման ընթացքում փորձել ենք բացատրել կրթության հիմնական բաղադրիչները փիարի տեսանկյունից:"}