{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F44-8MHoFs3M","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#44 Կրթություն շրջափակման մեջ. ուսուցչի պատում Արցախից","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/6eec7f34-1a66-4e84-88c2-adcefaeab46d/episode-44.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/75113e9b-fba8-4efe-91b5-b1f1140d4519\" height=\"200\" width=\"100%\" title=\"#44 Կրթություն շրջափակման մեջ. ուսուցչի պատում Արցախից\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդ» փոդքաստի 44-րդ թողարկումը մարդկային պատում է Արցախի հանրապետությունից՝ Լեռնային Ղարաբաղից: \n\nՄաթեմատիկայի ուսուցչուհի, Շուշիում գործող, այժմ Ստեփանակերտում վերաբացված Դանիել Ղազարյանի անվան դպրոցի ուսմասվար Արմինե Մաթևոսյանը պատմում է, թե ինչպես է կազմակերպվում կրթությունը շրջափակման ժամանակ: \n\nԱրդեն ութ ամիս շարունակվող շրջափակման հետևանքով երկրում ապրող 30 000 երեխա զրկված է տարրական իրավունքներ իրացնելու հնարավորությունից: Շրջափակումը խաթարել է բոլոր կարևորագույն ոլորտների աշխատանքը, այդ թվում`կրթության, որի ազդեցությունը միայն երկարաժամկետ հեռանկարում կարելի է տեսնել: \n\nԹերսնված երեխաներից չեն կարողանում պահանջել սովորել, դասերը կազմակերպում են ոչ ընդունված ձևով, գրենական պիտույքներ չկան, պարենի պաշարի մասին խոսելն ավելորդ է: Քովիդի շրջանում առանց այն էլ ոչ արդյունավետ հեռավար կրթությունն այժմ նման իրավիճակում անիրագործելի է, քանի որ էլեկտրաէներգիայի անջատումների հետևանքով անհնար է դառնում կրթության պատշաճ կազմակերպումը: Բազմաթիվ երեխաներ և ուսուցիչներ Ստեփանակերտ են հասնում շրջաններից, իսկ հուլիսի 25-ից Արցախում չի գործում թե՛ միջհամայնքային, թե՛ քաղաքային տրանսպորտը: \n\nԱրցախահայության տոկունությունն ու կամքը, կրթության կազմակերպման հնարներն անգամ չեն կարող գործել, եթե շրջափակմանը վերջ չտրվի: Արմինե Մաթևոսյանի պատումը առավել քան շոշափելի է դարձնում ծանրագույն այն շրջանը, որի միջով անցում է Արցախը:"}