{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F48-PMoOOxu5","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#48 Կրթություն արտասահմանում. ի՞նչ պետք է իմանալ","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/2b85747a-daa1-415b-9361-c4255b72cd7e/aybpod.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/a499cdd6-0cea-49b9-a846-c4424635f13a\" height=\"200\" width=\"100%\" title=\"#48 Կրթություն արտասահմանում. ի՞նչ պետք է իմանալ\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կրթական ծրագրերի գծով մասնագետ Հասմիկ Միքայելյանը պատմում է արտասահմանում կրթություն ստանալու իր փորձառության մասին՝ ուղղորդելով, թե ինչ կարևոր կետեր պետք է հաշվի առնել կրթական հաստատություն ընտրելիս:\n\nՀասմիկն ուսանելու փորձ ունի թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում, որտեղ սովորել է հեղինակավոր «Սմիթ» քոլեջում: Բուհ ընտրելիս առաջնահերթությունը պետք է տալ ոչ թե կրթական հաստատության հեղինակությանը, այլ այն ծրագրերին, որոնք առաջարկվում են ուսման ընթացքում: Դուք կարող եք ընտրել, դիցուք, Հարվարդի համալսարանը, սակայն որևէ այլ փոքր կրթական հաստատություն կարող է ձեր ընտրած մասնագիտությանը համապատասխանող ավելի գրավիչ առաջարկ ունենալ։ Կենտրոնացեք ծրագրերի՛ վրա:  \n\nՄի անգամ Հասմիկը ցույց տվեց իր ուսանողական տարիներին արված մի լուսանկար և ասաց՝ տեսե՛ք, թե քանի ազգերի ներկայացուցիչ կա այս մեկ նկարում: Միջազգային կրթություն ստանալն օգնում է բացահայտելու այլ մշակույթներ՝ այսպիսով ընդլայնելով նաև մտահորիզոնը, և բաց լինելու նորարարությունների առաջ: Ցավոք, Հայաստանն այն երկիրը չէ, որը գրավիչ է արտասահմանցիների համար կրթություն ստանալու տեսանկյունից, և մենք մեր երկրում այլազգիների հետ կրթություն ստանալու, նրանց հետ համագործակցելու քիչ հնարավորություններ ենք ունենում, հետևաբար արտասահմանում կրթություն ստանալը այս տեսանկյունից է նաև «շահեկան»:"}