{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F51-zEzoLKz2","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#51 Ուղեցույց  UCLA  համալսարանի ուսանողից, թե ինչու սովորել միջազգային բուհում","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/05549e40-bb67-4301-a02d-a0952ce1e35d/episode-51.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/52ca8c98-acb4-4639-bbf2-367e2ee1a377\" height=\"200\" width=\"100%\" title=\"#51 Ուղեցույց  UCLA  համալսարանի ուսանողից, թե ինչու սովորել միջազգային բուհում\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"10 միջազգային բուհ, 15 գրված շարադրություն, առնվազն 10 մարդ, որ կարդացել է այդ շարադրությունը,  քննություններ, անքուն գիշերներ, հիասթափություններ, 3 համալսարանի կողմից ընդունված լինելու շնորհավորական նամակ... դժվա՞ր է թվում: Մի՛ շտապեք հանձնվել:\n\n«Այբփոդ»-ի այս թողարկումը յուրահատուկ ուղեցույց է «Այբ» դպրոցի շրջանավարտ Հայկ Քասարջյանից, որը սովորում է Լոս Անջելեսի UCLA համալսարանում: Հայկը պատմում է, թե ինչպես որոշեց սովորել բարձր վարկանիշ ունեցող միջազգային բուհում, ինչ խոչընդտոներ է հաղթահարել, ինչն է կարևոր բուհ ընտրելիս, ինչպես պետք է պատրաստվել քննություններին: Մի խոսքով` պատկերացրե՛ք, թե ձեր մտերիմ մարդուն խնդրել եք մանրամասն պատմել այդ ճանապարհի մասին, նա էլ, բոլոր մանրուքները հաշվի առնելով, ձեզ պատրաստում է բուհի ընդունելության:\n\nUCLA-ի ուսանողական կյանքի առավելությունների ու թերությունների, համալսարանի բազմոց-անկողնում հանգիստ առնելու, լաբորատորիաներից դուրս չգալու ու երազանքին հասնելու ճանապարհին խոչընդոտները, համակարգչային խաղի հերոսի նման, քաջությամբ հաղթահարելու մասին է այս թողարկումը: Եվ ամենակարևորը՝ Հայաստանին ծառայելու մասին է այս «Այբփոդ»-ը:"}