{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F55-UFF8f70i","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#55 Իմ կյանքը համայնքում. բացահայտելով ու սիրելով Հայաստանը","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/7dcd412e-0817-4e3c-922b-ee5e158cb8de/dsds.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/9dd67684-67ff-43de-a19c-3c17836c0198\" height=\"200\" width=\"100%\" title=\"#55 Իմ կյանքը համայնքում. բացահայտելով ու սիրելով Հայաստանը\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդ» փոդքաստի «Զիլ զրույց» շարքում դպրոցականներ Միլենան, Նարեկը, Դավիթն ու Վալենտինան պատմում են, թե ինչպես որոշեցին մասնակցել «Իմ կյանքը համայնքում» կրթական ծրագրին ու մեկնել մարզեր՝ հասնելով անգամ մինչև Սյունիք:\n\nԱյս ծրագրի շրջանակում դպրոցականներին հնարավորություն է տրվում մեկնելու որևէ մարզ, սովորելու տեղի դպրոցում ու ապրելու համայնքի բնակիչների տանը՝ յուրատեսակ փորձառություն ձեռք բերելով ոչ միայն կրթական, այլ նաև հայրենաճանաչման տեսանկյունից:\n\nՎալենտինան, օրինակ, հիշում է, որ Սյունիքի մարզի Տաթև համայնքում ջրի խնդիր կար ու հյուրընկալ ընտանիքի երեխաների հետ ջուր էին կրում: Այս փոքրիկ փորձը նրան սովորեցրել է ավելի գնահատել երկիրը, հասկանալ, թե ինչ խնդիրների են բախվում իր հասակակիցները մարզերում:\n\nԴավիթն էլ հիշում է, որ վախենում էր նոր մարդկանց հետ շփումից, և երբ մայրիկն առաջարկեց ամեն դեպքում փորձել մեկնել այլ մարզ, նա երկմտում էր՝ իսկ ի՞նչ, եթե չստացվի: Հիմա, երբ արդեն երեք անգամ մեկնել է տարբեր մարզեր, վստահ ասում է, որ չստացվել չկա:\n\nՆարեկը եղել է Վանաձորում և ինը օր այնտեղ անցկացնելուց հետո այնքան էր հարմարվել միջավայրին, որ ակամա երկարացնում էր բառերը, երբ Աբովյան էր վերադարձել:\n\nՄիլենան գիտի, որ կարևոր չէ, թե ով որտեղից է, բոլորս էլ հայ ենք ու սա մեր միակ հայրենիքն է, որը պիտի բացահայտենք, ճանաչենք ու սիրենք:"}