{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F60-w0Qv9KEm","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#60 | Ձևավորող գնահատում. քաջալերելով և բացատրելով","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/b67760a6-65cb-45f0-bd9d-88c8c09c7529/60.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/106d7c1f-19ef-4a42-9635-5c760db48719\" height=\"200\" width=\"100%\" title=\"#60 | Ձևավորող գնահատում. քաջալերելով և բացատրելով\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում Վաղարշապատի թ. 5 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Բարխուդարյանի և 10-րդ դասարանի աշակերտուհի Մարինե Հարությունյանի հետ քննարկել ենք կրթության նոր չափորոշիչների բաղադրիչներից մեկը՝ ձևավորող գնահատումը: \n\nԱյս մեթոդն օգնում է գնահատել աշակերտի կարողությունները, բնութագիր տալ աշխատանքին և ուղղորդել նրան՝ հասկանալու թերությունները, շտկելու բարելավման կարիք ունեցող մասերը: Մարինեն պատմում է, որ սեպտեմբերից ուսուցչուհու օգնությամբ աշխատում են ձեռագրի վրա և արդեն լավ արդյունքներ են գրանցել: Նկատել է նաև, որ դասընկերների շրջանում այս մեթոդն օգնել է առավել արդյունավետ աշխատել՝ շեշտը դնելով սեփական կարողությունների և հմտությունների վրա: \n\nԳայանե Բարխուդարյանն ասում է, որ ցանկացած երեխայի առանձնահատկություն հաշվի են առնում ձևավորող գնահատում կատարելիս, միշտ շեշտը դնում են դրական կողմերի վրա և միայն հետո անդրադառնում շտկումներին: Ձևավորող գնահատումը կարող է լինել թե՛ բանավոր, թե՛ գրավոր. այն ուսումնական գործընթացի անբաժան մաս է և օգնում է երեխաներին դառնալ ինքնավստահ, փոխօգնություն սովորել և համագործակցել:\n\nԳայանե Բարխուդարյանը մասնակցում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից «ԱԲ սերունդ» (Generation AI by FAST) ծրագրի շրջանակում իրականացվող վերապատրաստումներին: "}