{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F61-JudBDbz3","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#61 | Մշակութային իրավունքներ. պարզից բարդ","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/efe82530-2d7c-4986-a778-596cbce1199f/espizod-61-post-1.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/2580a8b9-300a-4fde-9b4c-6382a4c0e334\" height=\"200\" width=\"100%\" title=\"#61 | Մշակութային իրավունքներ. պարզից բարդ\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդ» փոդքաստի 61-րդ թողարկման ընթացքում մշակութաբան Համլետ Մելքումյանի հետ անդրադառնում ենք մշակութային իրավունքներին, որոնք մարդու իրավունքի կարևորագույն և հիմնարար բաղադրիչներից են:\n\nՄշակութային իրավունք հասկացությունը բավական լայն է և ընդգրկում է պարզից մինչև բարդագույն տերմիններ։ Մարդն իրավունք ունի ինչպես թատրոն, փառատոն գնալու, ստեղծագործելու, այնպես էլ պահպանելու իր մշակութային ժառանգությունը, տեր կանգնելու վերջինիս և ոտնահարման դեպքում դիմելու համապատասխան կառույցների:\n\nԿարծրատիպ է, թե մշակույթը միայն վեհության մասին է, և հարցին, թե արդյո՞ք, օրինակ, ռաբիս երաժշտությունը ևս մշակույթի մի մաս է, հյուրն արձագանքում է, որ այո': Հենց դա է մշակութային իրավունք ունենալու գլխավոր խնդիրը. բոլորն իրավունք ունեն ստեղծագործելու: Այլ բան է, որ հասարակությունը, իր արժեքների վրա հիմնելով, ընտրում է, թե որն է իրեն հոգեհարազատ, բայց ստեղծագործելու իրավունք պետք է ունենան բոլորը:\n\nՄշակութային իրավունքների իրազեկման լավագույն ձևերից մեկը կրթության մեջ դրա ներառումն է։ Երեխաների պաշտպանության օրը, դիցուք նկարելուց և փուչիկներից զատ, առաջին հերթին հենց դպրոցահասակին իր մշակութային իրավունքի մասին տեղեկացնելու առիթ է։\n\nԱնդրադարձել ենք Երևանի հայտնի թաղամասերից մեկի` Կոնդի օտարման, Արցախի մշակութային ժառանգության պահպանման, արցախցիների մշակութային իրավունքների ոտնահարման խնդիրներին և այլն:"}