{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F65-S0XlKbqd","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#65 | Սեփական նախագիծ 7 տարեկանում","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/c11ecc2c-8f36-4c4b-b3ca-93977af78b40/65.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/68a503b5-665b-44d3-a41a-e144f3ceb185\" height=\"200\" width=\"100%\" title=\"#65 | Սեփական նախագիծ 7 տարեկանում\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրերն են «Այբ» դպրոցի տարրական դասարանի դասվարներ Մարինե Ստեփանյանը և Հայարփի Սաղաթելյանը: \nԴպրոցում տարրական դասարաններից սկսած իրականացվում է երկու տեսակի նախագծային ուսումնառություն՝ միջառարկայական և մենառարկայական: Ուսուցչուհիները պատմում են իրենց իրականացրած նախագծերի մասին և նշում, որ այս ուսումնառությունը կրթությունը դարձնում է հաճելի, դինամիկ գործընթաց: Ամենակարևորը, որ թիմային աշխատանքի միջոցով որոշակի ճանապարհ անցնելով՝ երեխաները ձեռք են բերում գիտելիքներ ու զարգացնում հմտություններ, որոնք կիրառելի են կյանքում: \nՄարինե Ստեփանյանը բերում է դպրոցում իրականացված «Ջրի նախագիծ»  օրինակը և փաստում, որ յոթ տարեկան երեխաներն այնքան էին տարվել աշխատանքով և այնքան նոր բաներ էին սովորել, որ ավարտից հետո հետևողական էին բոլորի հանդեպ, որ ջուրը չվատնեն: \nՀայարփի Ստեփանյանն էլ մեկ այլ օրինակ է մտաբերում, երբ մայրենի լեզու, կերպարվեստ ու ինֆորմատիկա առարկաների համատեղ նախագիծ են արել ու մի քանի առակներ վերածել տեսաաուդիո պատմության: \nԵրկար ժամանակ օգտագործելով նախագծային ուսումնառությունը դպրոցում՝ ասում են, որ բացասական որևէ դիտարկում չունեն: Այս մեթոդը ուսուցչից լրացուցիչ ջանք է պահանջում, բայց այն ավելի քան արդարացված է, որովհետև տալիս է երկարաժամկետ ու արմատական գիտելիք:"}