{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F66-wTGs5UbP","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#66 | Նախագծահեն ուսումնառություն. դպրոցից մեծ աշխարհ մտնելու լավագույն ձևը","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/12b8a9fc-e7a1-4d40-b34d-a97b61730e63/66-first-frame.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/c28871e3-2922-4955-9475-8c38136f4184\" height=\"200\" width=\"100%\" title=\"#66 | Նախագծահեն ուսումնառություն. դպրոցից մեծ աշխարհ մտնելու լավագույն ձևը\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրը կրթության փորձագետ, «Այբ» դպրոցի հայոց լեզվի և գրականության առարկայական խմբի ղեկավար Անահիտ Հովհաննիսյանն է: Նախորդ թողարկման ընթացքում մենք քննարկել ենք նախագծահեն ուսումնառությունը տարրական դասարաններում թեման, իսկ այժմ ավելի ընդգրկուն ենք անդրադառնում հարցին: \nԿրթության փորձագետն ասում է, որ մեզանում թյուրըմբռնում կա, թե նախագիծ անելն ու նախագծահեն ուսումնառությունը նույնն են, իրականում երկու տարբեր երևույթներին մանրակրկիտ անդրադարձ անելով՝ Անահիտ Հովհաննիսյանը առարկայական օրինակներով է ցույց տալիս հիմնական տարբերությունները: \nՊատմելով «աղանդեր», «խավարտ» և «շվեդական սեղան» բնորոշումները ստացած նախագծերի մասին` նշում է, որ եթե սրանք փոքրիկ հանձնարարություններ են, որոնք ևս աշակերտին տալիս են հմտություններ, գիտելիք, ապա նախագծահեն ուսումնառության առանցքային պահանջն է վերջնարդյունք սահմանելը: Սա է պատճառը, որ ուսուցիչները կարիք ունեն այսպես ասած տեխնիկական վերազինման, վերապատրաստումների, որպեսզի պատկերացնեն, թե ինչպես է այս մեթոդն աշխատում: \nԲազմաթիվ են կարողությունները, որոնք զարգանում են նախագծահեն ուսումնառություն իրականացնելիս, այդ թվում՝ ստեղծարարություն, թիմային աշխատանք, պատասխանատվություն, հաղորդակցություն և այլն: "}