{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F69-smSLBdjW","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#69 | Հոգեբանը պիտի դերձակ լինի","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/2a435438-d0d6-40fe-8245-4a9593b0a634/1ss-69.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/c93e7031-7566-4ee6-972f-1ed8e8081e39\" height=\"200\" width=\"100%\" title=\"#69 | Հոգեբանը պիտի դերձակ լինի\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում քննարկել ենք հոգեբանի դերը հանրակրթական դպրոցում: Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի հոգեբան Իննա Խաչիյանը 1996 թվականից է աշխատում ուսումնական հաստատություններում, սակայն հանրակրթական դպրոցում հոգեբանի հաստիքը ներդրվել է շատ ավելի ուշ: \n\nԴպրոցի հոգեբանի գործառույթները խիստ տարբերվում են այլ հոգեբանների աշխատանքից: Եթե մասնագետը աշխատասենյակում նստած սպասի, թե երբ են աշակերտներն իր մոտ գալու, որ պատմեն հույզերի, ձեռքբերումների ու անհաջողությունների մասին, բաց կթողնի ամենակարևորը: Դպրոցի հոգեբանը շրջում է անդադար, կազմակերպում տարբեր հանդիպումներ, ակտիվ համագործակցում ուսուցչական և ծնողական համայնքի հետ: \n\nՈւսուցիչները չափազանց ծանրաբեռնված աշխատանքային ժամեր ունեն, հետևաբար հոգեբանի ներկայությունը դպրոցում կամուրջ է դառնում, որ խնդիրներն ավելի արդյունավետ լուծում ստանան: Պատահում է, որ ուսուցիչը վրդովվում է աշակերտի պահվածքից և հոգեբանի դիտարկումների շնորհիվ է, որ մեկ այլ տեսանկյունից է մոտենում հարցին ու պարզում, որ այն ավելի հեշտ լուծելի էր, քան ինքը պատկերացնում էր: Խաչիյանը վստահ է, որ չկան վատ աշակերտներ. ամեն մարդու մեջ կարելի է հենակետ բացահայտել ու ոգեշնչել նրան:\n\nՀոգեբանի գործառույթների, մինչև այժմ գրանցված հաջողությունների, անելանելի իրավիճակների և այլ հարցերի մասին է այս թողարկումը: "}