{"href":"https://api.simplecast.com/oembed?url=https%3A%2F%2Faybpod.simplecast.com%2Fepisodes%2F72-3G1qFh7q","width":444,"version":"1.0","type":"rich","title":"#72 | Դպրոցում ծնողի ներգրավվածությունը","thumbnail_width":300,"thumbnail_url":"https://image.simplecastcdn.com/images/b7fa9576-2b50-4b35-b424-3fa1115241b5/20dcc7e9-b410-42b9-aad6-02b60ad1bfaf/72-new-first-frame.jpg","thumbnail_height":300,"provider_url":"https://simplecast.com","provider_name":"Simplecast","html":"<iframe src=\"https://player.simplecast.com/33c37316-bd49-40ae-8c65-1b71e825046a\" height=\"200\" width=\"100%\" title=\"#72 | Դպրոցում ծնողի ներգրավվածությունը\" frameborder=\"0\" scrolling=\"no\"></iframe>","height":200,"description":"«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրերն են Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցի ծնող Ռուզան Ղազարյանը, որի երկու երեխաներն են դպրոց գնում, և «Այբ» դպրոցի ծնող Լիլիթ Մկրտչյանը, որի չորս երեխաներն են դպրոցահասակ:\n\nԼիլիթ Մկրտչյանի ընտանիքում կրթությունն առաջնահերթություն է: Նա գտնում է, որ եթե ուզում ենք ապագայի վառ տեսլական ունենալ, պետք է ամուր հիմքերի վրա դնել կրթությունը որպես համակարգ: Ներգրավվածություն չի նշանակում, թե ինչ գնահատական ստացավ երեխան, ինչ թվանշան ունի օրագրում, որն, ըստ նրա, մեզ տանում է կործանման: Առանցքային ուշադրություն պիտի դարձնել բովանդակության վրա, միասին քննարկել որևէ բան, կարծիք հայտնել, քննադատական մտածողության տեսանկյունից նայել և այլն: Երբեմն մեկ երեխայի դասը դառնում է ամբողջ ընտանիքի քննարկման թեման, որին միանում են հայրիկն ու մյուս երեք երեխաները, և կրթությունը դառնում է հաճելի պրոցես բոլորի համար:\n\nՌուզան Ղազարյանի համար էլ թվանշանը երբևէ կարևոր չի եղել: Դպրոցում ծնողի ներգրավվածությունը չի չափվում ֆինանսական ներդրմամբ, այլ դպրոցի առօրյայի մեջ ներգրավմամբ: Կարևորը երեխայի՝ դպրոց հաճույքով հաճախելն է, ոգևորելը անգամ ծնողներին, որ նրանք էլ մի նոր բան սովորեն: Չէ՞ որ մեր երեխաներն ապրում են այլ ժամանակներում, նրանք ունեն բազմաթիվ հնարավորություններ, և ծնողները միշտ պիտի սովորեն նրանց հետ զուգընթաց:"}